1. Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ-ամենավճիտ, շքեղ-ագույն,չար- ամենաչար, բարձր- բարձրագույն, թանկ-ամենատանկ, քաղցր-ամենից քախցր, ուժեղ-ամենաուժեղ, տաք, խոշոր, ազնիվ:
2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային,
արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:
3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն,
ամենամեծագույն, վարդագույն:
5. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր:
4.Գրելտրվածբառերիհոլովումները:
Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:
1. Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար:…… պալատում նստել էր …… Չինգիզ խանը…… գահույքի վրա՝ զառամած գլուխը ….. մազերի տակ, ինչպես …… ձյուների տակ Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ….. մարմնով նա փռվել էր գահույքին: …..հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող ………. ձայնը մարել էր:
1. Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ, շքեղ, չար, բարձր, թանկ, քաղցր, ուժեղ, տաք, խոշոր, ազնիվ:
2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային,
արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:
3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն,
ամենամեծագույն, վարդագույն:
5. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր:
4.Գրելտրվածբառերիհոլովումները:
Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:
Ածականի տեսակները
Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը,
այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:
Որակական ածականները կարող են արտահայտել նաև գործողության
հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:
Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են,
օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:
Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը,
հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:
Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ
համեմատելի հատկանիշ:
Որակական ածականի համեմատության աստիճաններ
Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական:
Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ
պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը:
Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի
գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է
ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ,
ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝
օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
09.12.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ է սազում:
1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, խոշոր:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն: Օրինակներով
2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ, անգույն:
3 Կազմի՛ր կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ, փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-
արև և շող-
տերև և փուշ-
պսակ և ձև-
ձայն և վիշապ-
թույր և ձյուն-
շեկ և հեր-
գունդ և ձև –
1.Կ5.Կազմի՛ր հարաբերական ածականներ:
Երկաթ դարպաս
մետաքս թաշկինակ
լեռ գոտի
ծով կենդանի
6. Բացատրի՛ր դարձվածքները՝ անբան Հուռի, աքիլլեսյան գարշապար, հին երգը երգել:
7. Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝ դյութել, ընկեր, բաղձանք, թախիծ, հնչյուն, մայր:
8. Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար:
…… պալատում նստել էր …… Չինգիզ խանը…… գահույքի վրա՝ զառամած գլուխը ….. մազերի տակ, ինչպես …… ձյուների տակ Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ….. մարմնով նա փռվել էր գահույքին: …..հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող ………. ձայնը մարել էր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
06.12.2024
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
04.12.2024
Աշխատանք դասարանում
Գոյական․ ինքնաստուգում
1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
2. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»: