English

Հիշենք

ներկա շարունակական ժամանակը /հենց հիմա/ Present Continuoes Tense կազմում ենք օժանդակ բայով /am, is, are/ բայով՝ play և -ing- վերջավորությամբ, այսինքն՝ I am speaking. որը նշանակում է Ես հիմա խոսում եմ։ Այս ժամանակաձևի հետ գործածում ենք now- հիմա բառը։

Օրինակ`

 I translate the text. I am translating the text. He goes to the cinema. He is going to the cinema. They make a cake. They are making a cake.

Նախադասությունները գրեք ներկա շարունակական ժամանակով /հենց հիմա/, օրինակ

We play games. We are playing games.

She reads a book. She is reading a book

They swim in the lake. They are swimming in the lake

You write a letter . You are writing a letter

We fly. We are flying.

Մաթեմատիկա

18.11.2021

Թեմա՝ Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեման

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։ 500:30=16(20) Պատ․ 16փաթեթ և 20 գիրք

2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։153։5=30(3) Պատ.` 30տուփ և 3 լիտր

3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:150:4=37(2)Պատ .` 2մ

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի: Պատ 7 ավտոբուս։
5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ: 38։5=7(3), Պատ .`7 և 3

6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ: 14000:20= 700 , 2000:20=100, 700+100=800 Պատ.` 800 դր

7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:

8․ Հաշվել 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը: 24×24=576, 576:4=144, 576-144=432, Պատ.`432

9․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ Պատ.` 10

10․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։Պատ.`12

11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։ Պատ.` 18

12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ Պատ.` 22

16.11.2021

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Շարունակում ենք մնացորդով բաժանում թեմայի վերաբերյալ առաջադրանքների լուծումը, իսկ տան համար նոր առաջադրանքներ չկան:

Դասարանում կատարել

Կատարե՛ք մնացորդով բաժանում

14 :3=4(2)

26: 8=3(2)

45:12=3(9)

123:14=8(11)

569:100=5(69)

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։ 7×10+4=74


2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։ 5×21+11=116


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։ 2×17+5=39

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։ 7×101+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25: 3 x 53+25= 184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։ Պատ.`4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։ Պատ.` 18

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։ (33-3):5 =6

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։(47-5):7=6

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։ Պատ.` 10

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

  • նիզակ- Փայտե երկար կոթով խոցող զենք:
  • խանութպան- Խանութի վաճառող
  • Տաքդեղ- Պղպեղ

English homework

Վերիշագինա դաս. էջ 107, վարժ. 7 կարդալ /պատրաստվել երկխոսության/

Անծանոթ բառեր

today-այսօր

why?-ինչ՞ու

ill-հիվանդ

I would like- Ես կուզենայի

porridge-շիլա

come in-ներս մտնել

էջ 108, վարժ. 9- բառերով կազմել նախադասություններ /put, have, see, say, give, come, go, take, do, can, eat, drink/

Put on your jeans.

I have a dog.

I see a car.

What do you say about having a smootie?

Give me that cookie.

Come to my house.

Go to school.

Take that apple.

Do your homework.

Can i go to the backyard.

Can I eat pizza?

Go drink water.

Մաթեմատիկա

14.11.2021

Թեմա՝ Մնացորդով բաժանում

  1. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 24 : 15 =1(9մն)
  • 38 : 14 =2(10մն)
  • 53 : 7 =7(4մն)
  • 81 : 30 =2(21մն)
  • 93 : 47 =1(46մն)
  1. Գտե՛ք բաժանելին, եթե մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թվերի քանորդը՝ 2 : 2×9+7=25
  2. Լրացրե՛ք աղյուսակը:
Բաժանելի593845716013722856
Բաժանարար3564499357
Թվերի քանորդ16131461450
Մնացորդ33136706

Առաջադրանքներ

  1. Տրված թիվը բաժանում են 7-ի, որի արդյունքում բնական թիվ չեն ստանում: Գտիր, թե 7-ի բաժանելիս ի՞նչ թվեր կարող են մնալ մնացորդում:
  2. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը հավասար է 12-ի, թերի քանորդը՝ 8-ի, իսկ մնացորդը՝ 5-ի: 8×12+5=101
  3. Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար: 11 ավտոբուս
  4. Արդյո՞ք գոյություն ունի թիվ, որը 30-ի բաժանելիս, մնացորդում տալիս է 31: Ոչ
  5. Գրիր 32:4 բաժանման տարրերը` բաժանելի, բաժանարար, քանորդ, մնացորդ: 32:8=4(0մն)
  6. Հաշվիր.
    ա. 168:18=9(6մն)
    բ.  100:14=7(2մն)
    գ.  285:40=7(5մն)
    դ.  374:24=15(12մն)
  7. Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը: 10×160+20=1620 Լրացուցիչ առաջադրանքներ
  8. Օգտվելով գործողությունների նշաններից և փակագծերից`
    ա. երեք հատ 5 թվանշանից ստացիր 2; 4; 5; 6; 15; 30; 50; 60; (5+5):5=2, 5-5:5=4, 5+5:5=6, 5+5+5=15, 5×5+5=30, (5+5)x5=50, 55+5=60
    բ. չորս հատ 3 թվանշանից ստացիր  1; 3; 5; 8; 26; 102; 33:33=1, 3×3-3-3=3, 3+3-(3:3)=5, 3+3+(3:3)=8, 33×3+3+102
    գ. չորս հատ 4 թվանշանից ստացիր  1-ից 10 թվերը:
  9. Գտիր գումարը
    ա. ամենամեծ երկնիշ և ամենափոքր քառանիշ թվերի; 99+1000=1099
    բ. ամենափոքր և ամենամեծ եռանիշ թվերի:100+999=1099
  10. Հաշվիր հարմար եղանակով.
    ա. 497+228=497+230-2=725
    բ. 78⋅(100-1)=78×100-78=7722
    գ. 8750:5:2=8750:10=875
    դ. 96⋅99=96×100-96= 9504
    ե. 725 — 96=725-100+4=629

Русский язык

вставить пропущенные предлоги

  1. В траве стрекочут кузнечики. 2) На полу лежал ковер. 3) Поезд приближался к Москве. 4) Солнце спряталось за за тучу. 5)Под сосной вырос гриб. 6) Над землей стоял туман. 7) С осины слетел желтый лист. 8) От дома до озера два километра. 9) Кирпичи делают из глины. 10)У лисы в норе лисята. 11) Волны бились о берег. 12) Я люблю пить чай с молоком. 13) По льду реки дети катались на коньках. 14) Петя пришел из школы, а мама с завода. 15) По небу плывут облака.

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Զմրուխտյա- կանաչ, չիբուխը- ծխամորճ, մացառ-թուփ, բուխարի- ծխնելույզ,
  2. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:-Մեղմիկ – նուրբ, մտմտալով-մտածելով, շավիղը -ճանապարհ, շնորհալի-տաղանդավոր , շքեղ – փառահեղ, վերջալույսի -մայրամուտ, կրակը-հուր, տաք -ջերմ։
  4. Վերնագրիր առանձնացված հատվածները:
  5. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:
  6. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Մաթեմատիկա

08.11.2021

1.Գրետան, Աննան ու Լուսինեն ունեն 72 ուլունք: Եթե Գրետան իր ուլունքներից 2-ը, իսկ Աննան 5-ը նվիրեն Լուսինեին, ապա երեքն էլ կունենան հավասար թվով ուլունքներ: Քանի՞ ուլունք ունի նրանցից յուրաքանչյուրը: ( 308 ) Լուծում․ 1) 72։3= 24 2) 24+2=26 3) 24+5=29; 4) 24-7=17 Պատ․26, 29 և 17

2.Գտի՛ր անհայտ բաղադրիչը. ( 425 )

  • 3688 : 7 = 1384
  • 3700 = 14800 : 4
  • 4494 : 321= 14
  • 32 = 3264 : 102

08.11.2021

Թեմա՝ Բաժանում երկնիշ թվիСкачать

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =2340
  • 1472 : 23 =64
  • 4590 : 45 =102
  • 19965 : 33 =605
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 մ – 6 դ =114դ
  • 62 մ 12 սմ – 28 սմ =6184 սմ
  • 5 կմ – 5 մ =4995 մ
  • 12 մ 2 դմ – 8 դմ =144դմ
  1. 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար: Լուծում․ 1)7500: 50=150 2) 150x 24= 3600 Պատ․ 3600դրամ

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում էդերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:
Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:  դերձակներին, կարճ , թախտին,մարդ,
2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը: հագուստ կարող

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

  1. գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
  2. թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
  3. կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
  4.  ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը`

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀    ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

  1. Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:
  2. Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:
  3. Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:
  4. Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: Որովհետև թագավորը հիմար էր և կամակոր։

8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Դերձակը վերմակը կարճ կարեց և ճիպոտով հարվածեց թագավորի ոտքերին։

9.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: Այս հեքիաթը շատ նման է << Սուտասանը>> հեքիաթին։

Հանս Քրիստիան Անդերսեն

Լուցկիներով աղջիկը (հեքիաթ)


Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն
տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով
ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս,
կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ
նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր
կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել
փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից
իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը
ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի
գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում:
Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ,
տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում
էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին,
բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր
հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր:
Ահա թե ինչի մասին էր նա մտածում: Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ:
Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ
տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր
վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն
էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած
պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ
փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե
նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել:
Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ
բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ,
վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է
պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա
մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց
կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա
ձեռքում վառված լուցկի մնաց: Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա
լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ
տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք
հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն
էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց
սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի
վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ
նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր
շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը,
որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս
նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները,
որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև
գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար
լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս
մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում.
«Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին
պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու
լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ: – Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛,
վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես
տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ
չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում
տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը
ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան
գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք
բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ,
որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ
շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր
տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի
էր վառել:

  • Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է
    նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ
    • Գրքի հեղինակն է Հանս Քրիստիան Անդերսենը, ապրել է 1805-1875 թթ․, գրել է բազմաթիվ հեքիաթներ
    • Գրքի հերոսը մի փոքրիկ աղքատ աղջիկ էր, ով լուցկի էր վաճառում փողոցներում։ Նա կոշիկ և հագուստ չուներ, այդ պատճառով դրսում ցրտից մահացավ։
    • Ինձ դուր եկավ գիրքը, այն շատ տխուր էր։

Մաթեմատիկա

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը
  • 548 x 66 =36256
  • 555 x 555 =308025
  • 642 x 704 =451968
  • 6060 : 6 =1010
  • 9018 : 9 =1002
  • 6018 : 3 =2006
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

( 153 x 126 – 58 x 24 ) – ( 8000 – 3547 ) =( 17478-1392)-4453= 11633

  • Կատարի՛ր գործողությունները.
  • 25 ց – 61 կգ =2500կգ-61կգ=2439կգ
  • 72 ց 42 կգ – 65 կգ =7177կգ
  • 5 տ – 5 կգ =4995կգ
  • 22 տ 2 ց – 8 ց =21400կգ
  • Երեք պարկերից I-ում կար 200 կոնֆետ: Երբ I- ից 20 կոնֆետ լցրին II-ի մեջ, 10-ը՝ III-ի մեջ, պարկերում կոնֆետների քանակաները հավասարվեցին: Քանի՞ կոնֆետ կար երկրորոդ և երրոդ պարկերում: Լուծում․ 1) 200-20-10=170 2) 170-20=150 3) 170-10= 160 Պատ․ 150 և160 կոնֆետ
  • Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր: Երբ I-ից 20 պարկ տեղափոխեցին II և 15 պարկ՝ III պահեստ, պահեստներում ալյուրի քանակները հավասարվեցին: Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում:Լուծում․ 1) 540: 3=180 2) 180+20+15= 215 3) 180-20=160 4)180-15=165 Պատ․ 215, 160 և 165 պարկ
  • Հաշվիր արտահայտության արժեքը
  • 2 x 2 x 2 x 99 x 5 x 5 x 5 =10x 10×10 x 99=99000
  • 40 x 90 x 50 =180000
  • 88 x (53 x 16 – 48 x 12) — (7922 — 1188)=23936- 6734= 17202
  • Աստղանիշը փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

567 < 595

60812 < 60905

123178 > 123078

7614 > 7604

русский язык

Осень моими глазами

Осень

В это время года солнышко почти не греет, как летом. Стало холоднееЧаще льют дожди. Дни становятся короче. С деревьев опадают листья. Многие птицы покидают родные края и улетают в тёплые, потому что становится меньше корма. Ведь осенью насекомые прячутся, а растения увядают. Более холодная – это поздняя осень, она самая дождливая. Иногда идёт даже мокрый снег. В это время во всём чувствуется приближение зимы.

  1. Переведите выделенные слова- не греет– չի տաքացնում холоднее-ավելի ցուրտ , Чаще много раз-,հաճախակի льют-թափվում են, опадают-թափվում են, прячутся-թաքնվում, увядают-թառամում, приближение– մոտեցում
  2. Найдите синонимы(слова, похожие по смыслу ) к словам: чаще-много раз, холоднее- менее теплее
  3. Напиши предложения со словами: льют дожди, перелетные птицы, симпатичные насекомые, золотая осень. Осенью льют дожди. Перелетные птицы улетают на юг. Симпатичные насекомые живут в земле. Золотая осень очен красива.

Ավստրալիա

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Լրացնել բաց թողնված բառերը՝

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Նոր Գվինեան Ավստրալիա միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան,, Նոր Զելանդիան ևՊապուա հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

The lazy bear Short story


It’s spring in the forest. The snow has gone, leaves
are growing and the animals are waking up.
Bruno the bear is still asleep. He doesn’t know that
it’s spring.
‘Listen! Bruno is snoring!’
Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But
where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer.
Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals
are getting ready for winter. But where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.
Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm
homes. But where’s Bruno?
‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’
It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But
where’s Bruno?
‘Bruno!’
Bruno is awake at last. Now he knows that it’s spring

  1. Բառարանի օգնությամբ թարգմանիր քեզ անծանոթ բառերը, սովորիր:

Որ՞ կենդանու մասին էր խոսքը և ին՞չ էր սիրում նա անել:This story is about a lazy bear.

2. Լսեք  այս երգերը, սովորեք, բառերը, երգերում աշուն է ՝autumn.

Ինչպիսին է՞ աշունը`արևոտ-sunny, քամոտ-windy, անձրևոտ-rainy, ցուրտ-cold.

The autun is cold, windy and rainy

Ինչ՞ բանջարեղեններ կան աշնանը, ասա՝ cabbage, pumpkin- դդում…

carrot, cabbage, broccoli, potato, spanich , cellery, garlic, onions, leek pumpikin

Ինչ՞ հագուստ ես հագնում աշնանը՝ raincoat-անձրևանոց, թիկնոց, boots-կրկնակոշիկներ, hat-գլխարկ:

shoes, jacket, scarf, hat

Աշնան ամիսներ են՝ Սեպտեմբեր-September, հոկտեմբեր-October, նոյեմբեր- November; Սիրում ե՞ս աշունը: