Մայրենի

0

Posted by davitkhahramanyan | Posted in Մայրենի | Posted on 19.02.2023

Գործնական քերականություն

Հրատարակված 11 Փետրվարի, 2023, հեղինակ՝ Մարինե Ամիրջանյան

Թվական անուն

1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ- եռեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ,- հիսուն, վեց տասնյակ,-վաթսուն, յոթ տասնյակ,-յոթանասուն,    ութ տասնյակ,-ութանասուն, ինը տասնյակ -իննսուն:

2. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,  յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

3. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65-վաթսունհինգ, 48-քառասունութ, 107-հարւյուր յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար ութսունյոթ, 4321չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786-յոթ հարյուր ութսունվեց

4. Պարզի՛րթե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

5. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛րոր պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

            Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:
            Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
            Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:
            Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:
            Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի    տասներկուսի:
            Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային     սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
            Կյանքի ութսուներկրորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն Է:

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են -րորդ (=երորդ) ածանցով:

Skip to toolbar