Հայրենագիտություն

0

Posted by davitkhahramanyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 17.05.2023

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

1,Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։-ՀՀ հարևան երկրներն են՝հյուսիսից՝ Վրաստան,արևելքից՝ Ադրբեջան, հարավից՝ Իրան, արևմուտքից՝ Թուրքիա։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։ՀՀ մարզերն են- Կոտայք-քաղաք Հրազդան, Գեղարքունիք- քաղաք Գավառ, Լոռի-քաղաք Վանաձոր,Շիրակ-քաղաք Գյումրի․ Տավուշ- քաղաք Իջևան Արագածոտն- քաղաք Աշտարակ,Արմավիր- քաղաք Արմավիր, Արարատ- քաղաք Արտաշատ, Վայոց Ձոր- քաղաք Եղեգնաձոր, Սյունիք-քաղաք Կապան։

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։ ՀՀ ամենաերկար գետը Ախուրյանն է, 200կմ երկարությամբ։

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։ ամենաբարձր լեռը Արագածն է, բարձրությունը՝ 4090 մետր։

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։ Արտաքին սահման չունեցող մարզն է Կոտայքի մարզ։

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։ Ամենամեծ մարզն է Գեղարքունիքի մարզը։

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։ Ամենափոքր մարզն է արմավիրի մարզը։

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։ Ամենամեծ ցամաքային տարածք ունեցող մարզն է Սյունիքի մարզը։

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։ Ամենախիտ բնակեցված մարզն է Արմավիրի մարզը։

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։ Երևան քաղաքին հարևան մարզերն են՝ Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ։

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։ՀՀ և Թուրքիա սահմանով անցնում է Ախուրյան գետը, որը միաձուլվում է Արաքս գետի հետ՝ ընթացքում հատելով Ադրբեջանի սահմանը։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։ՀՀ հարավային մարզը Սյունիքն է։

և13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։՜Հյուսիսում գտնվող մարզերն են՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։ 1 -Հրազդան գետ- Գեղարքունիք, Կոտայք, Արարատ, 2-Որոտան-Սյունիք,3-Դեբեդ- լոռի, 4-Արփա-Վայոց ձոր, Գեղարքունիք, 5-Արաքս Արմավիր, Արարատ

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։ էրեբունի բերդաքաղաքը հիմնել է Արգիշտի Ա թագավորը Ք․ա․ 782 թ․ այդ մասին իմանում ենք նրա կողմից թողնված սեպագիր արձանագրություններից։

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։ Հայաստանը դարձել է քրիստոնյա երկիր 301 թ․ Տրդատ Գ թագավորի օրոք։

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։ Գրիգոր Լուսավորիչը հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսն է։

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։ Վահանավանք, Գառնի, Գեղարդ, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Էջմիածին, Նորավանք, Խոր վիրապ, Տաթև։

Skip to toolbar