Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

0

Posted by davitkhahramanyan | Posted in Պատմություն | Posted on 31.10.2023

Միջին քարի դարը (մեզոլիթ)։ Հին քարի դարին հաջորդած միջին քարի դարը տևել է շուրջ երկու հազար տարի՝ Ք․ա․ 12-10-րդ հազարամյակները։ Այդ շրջանում ևս մարդկանց կյանքի ապահովման հինական աղբյուրները որսորդությունն ու հավաքչությունն էին։ Կատարելագործվում էին աշխատանքային գործիքները։ Կարևոր էր նետ ու աղեղի լայն կիրառությունը։ Այն դարձավ մարդու գլխավոր զենքն ու ապրուստ հայթաթելու միջոցը։ Մեզոլիթում սկսեցին ընտելացնել առաջին կենդանիններին և մշակել բույսեր։

               Միջին քարի դարում տոհմական համայնքները, աճելով ու միավորվելով, կազմում էին ցեղեր։ Ցեղի անդամները միալեզու էին, ունեին ընդհանուր հավատալիքներ ու սովորույթներ։ Բնակչությունն աճում էր ավելի մեծ թափով։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

               Նեոլիթյան <<հեղափոխություն>>։ Նոր քարի դարն սկսվել  է Ք․ա․ 10-րդ հազարամյակից և տևել մինչև Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերը։

               Մարդը սկզբում ապրում էր կենդանիների նման՝ սպառելով միայն բնության պարգևած բարիքները։ Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգացումով կատարվեց մարդկային հասարակության առաջին մեծ <<հեղափոխություն>>։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։

Նոր քարի դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։  Դրանց հիման վրա հետագայում առաջացան պետական կազմավորումները։

               Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

               Դեռևս հին քարի դարում սկզբնավորված կրոնական պատկերացումներն ավելի էին զարգանում։ Դրանք կապվում էին բնության երևույթների, աստվածությունների, ոգիների և նախնիների պաշտամունքի հետ։ Ստեղծվում էին արվեստի գործեր, որոնց լավագույն օրինակներից են Պորտաբլուրի քարակոթողների քանդակները, Հայաստանի ժայռապատկերները և այլն։

Պղնձի-քարի դար (Էնեոլիթ)։ Ք․ա․ 6-րդ հազարմյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը։ Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար։ Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը։ Սակայն այն փափուկ մետաղ էր, և քարե գործիքները պղնձյա գործիքների կողքին շարունակում էին գործածվել։

Էնեոլիթում զարգացան հողագործությունը, անասնապահությունն ու արհեստները (մետաղագործություն, կավագործություն և այլն)։ Հայկական լեռնաշխարհի և հարևան շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ։ Էնեոլիթը տևել է մինչև Ք․ա․ 5-րդ հազարամյակի վերջը։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մեծ թվով էնեոլիթյան հուշարձաններ։ Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։ Իսկ Արենիի (Վայոց ձոր) պեղումներից վերջերս հայտաբերվել են Ք․ա․ 5-րդ հազարմյակի վերջին վերաբերող՝ աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնաման (կոշիկ) և այլ իրեր։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Նշե՛ք միջին քարի դարի մեզոլիթի թվագրությունը։ Ք.Ա.12-10հազարամյակ
2․ Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։ Շանիդարը արժեքավոր է հատկապես հնէամարդաբանական հայտնագործություններով ստորին շերտում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդկանց (7 մեծահասակ և 2 երեխա) ոսկրային մնացորդներ։ Շանիդարի բնակիչները մարդաբանորեն առավել մոտ են դասական նեանդերթալյան մարդկանց։
3․Բացատրե՛ք նեոլիթյան <<հեղափոխության >> էությունը։Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ՝ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր։ Այսպես դրվեցին մարդկային քաղաքակրթության հիմքերը։
4․Պատմե՛ք <<Ոսկե եռանկյունւ>> մասին։Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։
5․Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի բնորոշ գծերը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։ Մարդիք կարողացան արդյունահանել և մշակել մետաղներ,զարգացավ արհեստագործություն, հողագործությունը և անասնապահությունը, շրջանների միջև հաստատվեցին առևտրափոխանակային հարաբերություններ, Հատկապես նշանավոր են Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում։ Իսկ Արենիի (Վայոց ձոր) պեղումներից վերջերս հայտաբերվել են Ք․ա․ 5-րդ հազարմյակի վերջին վերաբերող՝ աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնաման (կոշիկ) և այլ իրեր։

Նոր Հասկացություններ, Անուններ, Արտահայտություններ

Շանիդար, նեոլիթյան <<հեղափոխություն>>, ցեղ, <<Ոսկե եռանկյունի>>,Պորտաբկուր, մետաղի դար, Առատաշեն, Թեղուտ, Արենի

Write a comment

Skip to toolbar