Մայրենի

0

Posted by davitkhahramanyan | Posted in Մայրենի | Posted on 28.04.2024

25.04.2024

Աշխատանք դասարանում

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ սարսռալ-դողալ, դողդողալ, զոփալ մաճ-Գութան 
ակոս- Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, 
զանազան- Տեսակ-տեսակ, շիկացած-տաքացաց, ճաշթող-Ճաշամիջոց մացառ-Փշոտ թփաբույս ճախրել-Սրընթաց թռչել՝ սավառնել:
2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր: հառաչում, փաթաթվում Էր, սարսռում էր, թավալվում էր,  վեր էր կենում, դառնում էր, Թաթերին էր, Նայում էր, Թվում էր, Գնում էր, վեր էր կենում, ճախրում էր, Գնում էր

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
4. Պատմիր ամպի մասին:
5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:1, մառախլապատ առավոտ, 2, քրտնաջան աշխատանք 3, վաստակած հանգիստ 4, գարնանային անջրևոտ գիշեր
6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր: Ներկայացվաց է գարնանային անձրևային եղանակը՝ ամպրոպներով, կայծակնեով, անձրևներով։

Skip to toolbar