0

Posted by davitkhahramanyan | Posted in Մայրենի, մաթեմատիկա | Posted on 08.11.2022

Նոյեմբերի 8

Դասարանում

Գոյականի տեսակները․ անձնանիշ և իրանիշ գոյականներ․ կարդա, սովորիր, կատարիր առաջադրանքները։

Գոյականի տեսակները

Posted on 16.03.2019 by magnifier4

Անձնանիշ և իրանիշ գոյականներԱնձնանիշ են միայն անձ ցույց տվող գոյականները, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, տնտեսուհի:

Իրանիշ են այն գոյականները, որոնք ցույց են տալիս՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ
  •  կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝  սեր, ամպրոպ և այլն:

Կատարիր առաջադրանքները:

  1. Առանձնացրեք գոյականները:

Խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար, ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի, օձ,ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ,  բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, ոսկեզօծել, երկաթյա:

2. Առանձնացրեք անձնանիշ գոյականները:

Մարդ, սեղան, պատուհան, կրիա, որսորդ, աթոռ, մայր, դուստր, գիրք, երջանկություն, երազանք, Աշոտ, վարդ:

3.Գրեք գոյականների թիվը, ապա տեսակը՝ իրանիշ են, թե անձնանիշ:

Մահճակալից
Տաբատով
Ոտքերին
Բերանում
Սենյակի
Պատերի
Մորը
Քեռակնոջ
Նամակով
Խոսքերից

Տանը

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձնանիշ և իրանիշ:

2. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Սիրտը մռմռում էր. երեի նեղացրել էին:
Երեխան նվնվում էր. երևի նեղացրել էին:
Տղան ցատկեց ցանկապատից դուրս:
Կատունհն ցատկեց ցանկապատից ղուրս:
Հավիկը ճանկռել է տատիկի ձեռքը:
Փոքիրկճանկռել է տատիկի ձեռքը

Write a comment

Skip to toolbar