0

Posted by davitkhahramanyan | Posted in Մայրենի | Posted on 06.09.2021

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.
    ներողամիտ եղիր- ներողություն խնդրել
     մոտալուտ մահը-մոտիկ մահ
     օր ու արև չտեսնել- տանջվել
    ցավ պատճառել-վիրավորել
    ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա-ծեծել, վնասել
    վերք հասցնել-վիրավորել
    շունչը փչել- մահանալ, սատկել
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:-Առյուծը վիրավորվեց, որ կրիան իրեն իր հետ համեմատեց
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին-,մեծամիտ կրիային: -մեծախոս
  4. Ի՞նչ սովորեցիր այս առակից: Որ բոլոր կենդանի արարածները իրար հավասար են։
Skip to toolbar